News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ավստրալացի գիտնականները հայտնել են, որ հայտնաբերել են հսկայական բուսակեր դինոզավրերի՝ սավվանոզավրերի նոր տեսակ, որոնք պատկանում են տիտանոզավրերի ընտանիքին։ Այդ բացահայտումը թույլ է տվել ենթադրել, որ տիտանոզավրերը, որոնք սկզբում հայտնվել էին Հարավային Ամերիկայում, կարող էին 105 մլն տարի առաջ՝ «գլոբալ տաքացման» ժամանակաշրջանում, հայտնվել նաեւ այլ աշխարհամասերում, փոխանցում է BBC–ն։

Ավստրալացի հնէաբան Դեւիդ էլլիոթը Քվինսլենդի նահանգում 2006-ին հայտնաբերել էր Ավստրալիայում 95-98 մլն տարի առաջ ապրած դինոզավրի մնացորդներ։ Գիտնականների կարծիքով այդ դինոզավրը ժամանակակից ընձուղտի չափերի է եղել, իսկ մարմինը 15 մ երկարություն է ունեցել։

Պեղումների ժամանակ հայտնաբերվել էին այլ դինոզավրի պատկանող ոսկորներ, այդ տեսակը ստացել էր Diamantinasaurus matildae անվանումը։

Այն փաստը, որ Ավստրալիայում 95-100 մլն տարի առաջ ապրել են տիտանոզավրերի ներկայացուցիչներ, գիտնականներին օգնել է գալ այն եզրակացության, որ այդ մեծ բուսակեր դինոզավրերը տարածված են եղել ամբողջ մոլորակի վրա։ Եվ դրանց տարածումը տեղի է ունեցել ոչ շուտ, քան 105 մլն տարի առաջ, երբ գոյություն ուներ Հարավային Ամերիկայից այլ աշխարհամասեր նրանց տեղաշարժի բնական արգելք։

Սակայն Էլիոթի հայտնագործությունը ապացուցել է, որ տիտանոզավրերը կարող էին տարածվել ավելի վաղ, քան 100 մլն տարի առաջ, այն ժամանակ, երբ սկսվել էր գլոբալ տաքացումը։

Գիտնականները ենթադրում են, որ այդ ժամանակ Ավստրալիան եւ Հարավային Ամերիկան Անտարկտիդայի հետ ցամաքային կապ են ունեցել։ Այդկերպ տիտանոզավրերը կարող էին Անտարկտիդայի տարածքով Հարավային Ամերիկայից հայտնվել Ավստրալիայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ