News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը ցույց է տալիս իր իրական դեմքը. սա Վիենայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների սաբոտաժ է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով այս գիշեր Ադրբեջանի զինուժի կողմից դիվերսիայի փորձերին, որոնք հայկական կողմը հաջողությամբ հետ է մղել:

«Սա արհամարհանք եւ մերժում է ԱՄՆ պետքարտուղար Քերրիի եւ ՌԴ նախագահ Պուտինի միջնորդությամբ ձեռքբերված պայմանավորվածությունների: Կարծում եմ՝ միջազգային հանրությունը եւ առաջին հերթին համանախագահ երկրները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Վիենայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականություն դառնան, որպեսզի Ադրբեջանն այլեւս նման հանցագործ գործունեությամբ չզբաղվի»,-ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով, Ադրբեջամը նման քայլերով եւս մեկ անգամ հաստատում է, որ բանակցություններում խճճվել է եւ մտել է փակուղի, նաեւ ձախողվել է. «Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի եւ պրեսինգի ենթարկի Ադրբեջանի նման գործելաոճը, որովհետեւ Վիենայում ու Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություն ձեռք բերվեց բացառապես խաղաղ կարգավորման փուլ մտնել եւ իրականացնել վերահսկողության ներդրման մեխանիզմներ, որ այլեւս շփման գծում չլինի լարվածություն»:

Շարմազանովը հիշեցրեց, որ նախորդ շաբաթ Երեւանում տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթաժողովը եւ ՀԱՊԿ անդամ երկրները հանդես եկան համատեղ հռչակագրով, որտեղ տեղ է գտել պարբերություն, որ ԼՂ հակամարտությունը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում, եւ որ ՀԱՊԿ երկրները օժանդակելու են խաղաղ կարգավորմանը. «Եթե սա է Ալիեւի պատասխանը, ապա միջազգային հանրությունը պետք է խիստ գնահատական հնչեցնի, ու գիտակցի, թե ով է սրում իրավիճակը»:

Հարցին, թե ինչ պետք է անի այս իրավիճակում հայկական կողմը, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. ««ԼՂՀ ՊԲ-ն փառքով կատարել է իր գործառույթները եւ կասեցրել է թշնամու առաջխաղացումը, եւ դա վկայում է այն մասին, որ մեր զինված ուժերը իրենց վրա դրված պարտավորությունները իրականացնում են բարձր մակարդակով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան եւ հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներփաթանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով հետ շպրտել իրենց ելման դիրքեր:

Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ