Հնդկաստանի իշխանությունները հայտնել են մարդակեր էգ վագրին սպանելու մասին: Նրան որսալու մեծածավալ գործողությունը 6 շաբաթ է տեւել:
Ենթադրաբար, Ութարաքհանդ նահանգում էգ վագրի հարձակումներից երկու մարդ զոհվել է, եւս 5 մարդ վիրավորվել է: Կենդանին հաճախ էր հայտնվում դաշտերում, այդ պատճառով նահանգի գյուղատնտեսական շրջաններում խուճապ էր սկսվել՝ գյուղացիները վախենում էին բերքահավաք կատարել:
Տեղացի պաշտոնյաներից մեկը BBC-ին հայտնել է, որ իշխանությունները որոշել են գիշատչին սպանել նրան քնեցնելու մի քանի անհաջող փորձերից հետո: Նրա խոսքով՝ վագրն անչափ վտանգավոր էր դարձել: Անորսալի կենդանուն հաջողվել է բռնել միայն ուղղաթիռների եւ անօդաչուների միջոցով: