News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Beeline-ի աջակցությամբ կայացավ Սոցիալական գործընկերության 7-րդ ազգային կոնֆերանսը։ Սոցիալական գործընկերության 7-րդ ազգային կոնֆերանսը նվիրված է «Ընդլայնված հնարավորություններ երիտասարդների համար» թեմային եւ հիմնական նպատակն է խթանել եռակողմ սոցիալական գործընկերությունը եւ սոցիալական երկխոսությունը ՀՀ–ում պետական մարմինների, աշխատողների եւ գործատուների միջեւ` կայուն աշխատաշուկայի ձեւավորման համար:   

Սոցիալական գործընկերությանը նվիրված 7-րդ ազգային կոնֆերանսի ընթացքում ներկայացվեցին միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի վերաբերյալ տեղական եւ միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունների ամփոփ վերլուծության արդյունքները, զարգացման հեռանկարները, կրթություն-աշխատաշուկա համագործակցության իրավիճակը, կրթության որակի բարելավման ճանապարով երիտասարդների ինտեգրման խթանումը աշխատաշուկա, ինչպես նաեւ Կրթական որակի բարձրացում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան թեմաները:

«Beeline-ն իր կորպորոտիվ սոցիալական պատասխանատվության ներքո իրականացվող ծրագրեում առանցքային տեղ է հատկացնում երիտասարդներին եւ այն բոլոր նախաձեռնություններին, որոնք կօգնեն փոխել նրանց կյանքը դեպի ավելի լավը։ Վստահ եմ, որ միջազգային փորձի փոխանակման արդյունքում, ինչպես նաեւ կոնֆերանսի քննարկումների շնորհիվ կձեւավորվի սոցիալական գործընկերության մի հարթակ, որը հիմք կհանդիսանա երիտասարդների սահուն ինտեգրմանը դեպի աշխատաշուկա։ Թույլ տվեք, շնորհավորել Հայաստանի գործատուների հանրապետական միությանը Սոցիալական գործընկերության 7-րդ ազգային կոնֆերանսի կայացման առթիվ եւ վստահություն հայտնել, որ այն կնպաստի նոր լուծումների մշակմանը սոցիալական գործընկերության ոլորտում», - նշեց Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր ողջույնի խոսքում։

«Հայաստանի գործատուների հանրապետական միությունը թվով 7-րդ ազգային կոնֆերանսն է կազմակերպում սոցիալական գործընկերության բնագավառում, որը նվիրված է «Ընդլայնված հնարավորություններ երիտասարդների համար» թեմային, որտեղ իր ուրույն դերակատարությունն ունի ՀԳՀՄ անդամ Beeline-ը։ Նախ նշեմ, որ Beeline-ը, բոլոր կոնֆերանսներում հանդես է եկել որպես աջակից եւ երկրորդը նրանք մշտպես ներկայացնում են կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության լավագույն օրինակն իրենց սեփական փորձի հիման վրա», - նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:  

Կոնֆերանսին մասնակցում են ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսի, միջազգային եւ տարածաշրջանային կառույցների ավելի քան 120 ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ, տեղական եւ միջազգային կազմակերպություններից հրավիրված փորձագետներ:

Կոնֆերանսի կազմակերպիչն է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, հովանավորներն են՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը, Կովկասում գործատուների միությունների համագործակցության ծրագիրը եւ Beeline-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ