News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրաքի Քիրքուք քաղաքի մոտակայքում գտնվող էլեկտրակայանի վրա ահաբեկիչների հարձակման հետեւանքով 19 մարդ է զոհվել: Երեք մահապարտ ահաբեկիչներ փորձել են այն գրոհով գրավել: Երբ նրանց հարձակումը հետ է մղվել, երկուսը պայթեցրել են իրենց, իսկ մեկը սպանվել է փոխհրաձգության ժամանակ: DW-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է քաղաքապետ Աբդուլլահ Նուր ադ-Դինը:

Էլեկտրակայանի օպերատորներից մեկը իրանական ընկերություն է: Էլեկտրակայանի զոհված աշխատակիցների թվում 12-ը իրաքցի են,  4-ը՝ իրանցի:

NRT քրդական հեռուստաալիքը հայտնում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրահայինները հարձակվել են նաեւ անվտանգության ուժերի կենտրոնակայանի, ոստիկանական մի քանի բաժանմունքների եւ Քիրքուկի քաղաքապետարանի շենքի վրա: Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում: Իրաքի հյուսիս-արեւմուտքում քրդերի վերահսկողության տակ գտնվող քաղաքի վրա հարձակվելուց հետո նույնանուն նահանգում պարետային ժամ է մտցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ