News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովը հոկտեմբերի 21-ին հավանություն տվեց նոր կառավարության ծրագրին:

Կառավարության ծրագրին կողմ քվեարկեցին խորհրդարանի 85 պատգամավորներ, 7-ը՝ դեմ, 6-ը՝ ձեռնպահ:

Նշենք, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը քվեարկությունից առաջ հայտարարել էր. «Մենք չենք կարող վստահություն հայտնել որեւէ կառավարության, որն առաջադրվել է իշխող կուսակցության կողմից: Հետեւաբար՝ մենք մեր անվստահությունը կհայտնենք կառավարության ծրագրին՝ դեմ քվեարկելով»:

«Օրինաց երկիր» խմբակցությունն էլ հայտարարել էր, որ քվեարկությանը ձեռնպահ կմնա, իսկ Դաշնակցությունն ու Հանրապետականը սատարել են կառավարության ծրագրին:

Կառավարության ծրագրին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ