News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հայաստանի ԱԺ-ում այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կառավարության նոր ծրագրի քննարկումից հետո իր ամփոփիչ ելույթում վաչապետ Կարեն Կարապետյանը հավաստիացրեց պատգամավորներին, որ իսկապես գնահատում են այն բեռը, որը վերցնում են իրենց վրա:

«Իսկապես գնահատում ենք այդ բեռը եւ այն «շտանգան», որը պետք է բարձրացնենք: Հավանականություն կա՞, որ «գրիժա» կստանանք` կա: Կստանա՞նք` ժամանակը ցույց կտա», - ասաց Կարեն Կարապետյանը:

«Ասում են, դուք ախտորոշում չեք արել, բայց գրել եք, որ պետք է անեք: Այդ ախտորոշումը անելու համար 20 օրը բավարար չէ: Ասում եք ինչու թվեր չեք գրել: Բա եթե ախտորոշումը չենք արել, բազիսային թվերը չգիտենք, մնացած թվերին կհավատա՞ք»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ բազմաթիվ երկրներում կառավարության ծրագիրը թվերով չի լինում. «Նրանք նշում են, թե որակապես ուր են շարժվելու, թվերը դրվում են բյուջեի մեջ: Սա չասեմ ճաշակի, բայց մոտեցման հարց է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ