News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած երկրորդ վարորդ Ավագ Ծատինյանը կենթարկվի աչքի վիրահատության: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա կինը՝ տիկին Հասմիկը՝ նշելով, որ իր ամուսինն այսօր հետազոտման է ենթարկվել եւ պարզվել է, որ նա աչքի վնասվածքներ ունի: 

«Իր ոչ մի բանն էլ առողջ չի: Հետազոտվել է՝ աչքի ոսկորի վրա կա ճաք, արյան զեղում կա, բացի դրանից ոտքը պետք է ռենտգեն արվի, որ հասկանանք ոսկորը վնասված է, թե ոչ» ,-ասաց նա:

Տիկին Հասմիկը նշեց, որ իր ամուսինը Մոսկվա-Երեւան ավտոբուսի երկրորդ վարորդն է եղել, դեպքի պահին վարորդի կողքին քնած է եղել: Նրա խոսքով՝ ամուսինը դեպքից ոչինչ չի հիշում, վթարի ժամանակ արթնանալուց հետո ինքնուրույն է ավտոբուսից դուրս եկել, որից հետո նրան «Շտապօգնության»  մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին) ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն էր ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երեւան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 27 մարդ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարշավայում՝ նախագահական նստավայրի մոտ, ավտոմեքենայի անվադող են այրել
Ձերբակալվածի ինքնությունը պարզվում է
Երթուղային տրանսպորտում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի մասնակիցը ձերբակալվել է
Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տարածվել է «Քաղաքացիական…
Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած
ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է...
Մոսկվայում մահացած են գտել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն
Տղամարդու մարմինը հայտնաբերել է [նրա] հայրը․․․
Այսօր տեղի ունեցավ «Ուրալի» վթարի հետևանքով զոհված Ժոզեֆ Ազոլյանի հուղարկավորությունը
Երևանում այսօր՝ ապրիլի 15-ին, տեղի ունեցավ զինծառայողներին տեղափոխող...
Արագածոտնի Ավան բնակավայրի բնակչի սպանության մեղադրանքով կալանավորվել է վերջինիս համագյուղացին
Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 8-ին, 63-ամյա տղամարդն այցելել է տուժողի տուն, մինչև ուշ գիշեր մնացել այնտեղ, միասին...
Ամենաշատ