News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 21-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպան Արյա Մակկոնենին (նստավայրը՝ ք.Հելսինկի)՝ վերջինիս հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով տիկին Մակկոնենին՝ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն է մաղթել նրան՝ դեսպանի կարեւոր առաքելության մեջ, եւ հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ-ֆինական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը:

Արյա Մակկոնենը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, իր հերթին նշել է, որ Ֆինլանդիան նպատակադրված է զարգացնելու Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները, եւ նա ջանք չի խնայի իր առջեւ դրված խնդիրն իրականություն դարձնելու հարցում:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների խորացման ուղիների՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման, գործարարների միջեւ կապերի խրախուսման, միջխորհրդարանական շփումների ակտիվացման, մշակութային փոխանակումների զարգացման շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրել է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացի ապահովման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ