News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կարո Եղնուկյանի ձերբակալությունից հետո Հայաստանում  ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժնի պաշտոնյաներն այցելել են նրան չորս անգամ. վերջին հանդիպումները եղել են հոկտեմբերի 11-ին եւ այսօր՝ հոկտեմբերի 21-ին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից՝ անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի կալանավորմանը:

«Հյուպատոսական պաշտոնյան ներկա է եղել նաեւ ընտանիքի անդամների տեսակցության թույլտվության հարցով հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած դատական նիստին: Մեր կողմից ապահովվում են հյուպատոսական աջակցության բոլոր հնարավոր միջոցները: Պարոն Եղնուկյանի իրավական գործին առնչվող հարցերը խնդրում ենք ուղղել ՀՀ իշխանություններին եւ նրա պաշտպանին»,-նշեցին ԱՄՆ դեսպանատնից:

«Պետքարտուղարությունը լրջորեն է մոտենում արտերկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին աջակցելու իր պարտավորությանը եւ պատրաստ է տրամադրել բոլոր հնարավոր հյուպատոսական ծառայությունները կարիքի մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացիներին:  Այլ երկրում ԱՄՆ քաղաքացին ենթակա է տվյալ երկրի օրենքներին եւ կարգերին, որոնք երբեմն էականորեն տարբերվում են  Միացյալ Նահանգներում գործող կարգերից եւ  չեն կարող ապահովել անհատի պաշտպանությունը համաձայն ԱՄՆ օրենսդրության:

Արտերկրում ձերբակալված ԱՄՆ քաղաքացին պետք է անցնի տվյալ երկրում գործող մեղադրանքի առաջադրման, դատական  հետապնդման,  հնարավոր դատապարտման եւ բողոքարկման իրավական գործընթացներով: Այս շրջանակում, ԱՄՆ հյուպատոսական պաշտոնյաները տրամադրում են մի շարք ծառայություններ արտերկրում ձերբակալված  ԱՄՆ քաղաքացիներին եւ նրանց ընատանքիներին: Մենք դիտարկում ենք բանտային պայմանները եւ կարող ենք ԱՄՆ քաղաքացու հանդեպ չարաշահման մասին հաղորդումների դեպքում բողոք ներկայացնել, եթե բանտարկյալից ստացվում է նման խնդրանք:

Մենք աշխատում ենք քրեակատարողական ոլորտի պաշտոնյաների հետ՝ ապահովելու միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխան վերաբերմունք եւ պատշաճ իրավական գործընթացների հնարավորություն ԱՄՆ քաղաքացիների համար՝ տեղի օրենսդրության ու միջազգային ստանդարտների համաձայն»,-ասված է դեսպանատան պատասխանում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կարո Եղնուկյանը 14 օր գտնվել է հացադուլի մեջ եւ բողոքում էր պահման պայմանների դեմ: Նա հանդես է եկել հայտարարությամբ նշելով, որ իր դեմ իրականացվող քաղաքական հալածանքը խորը արմատներ ունի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ