News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ, երեկ՝ հոկտեմբերի 20-ին «սպասելի» որոշում է կայացրել՝ մերժելով փաստաբան Երվանդ Վարոսյանի հայցն ընդեմ Փաստաբանների պալատի։

Պալատը 2015թ. դեկտեմբերին Երվանդ Վարոսյանին նկատողություն էր հայտարարել ֆեյսբուքյան գրառման համար։ Փաստաբանն իր դեմ ճղճիմ հոդվածներ պատվիրողների վերաբերյալ գրառում էր արել. «Կարելի է միայն հպարտանալ նրանով, որ քո դեմ որոշ չորքոտանիներ ճղճիմ հոդվածներ են պատվիրում (հատկապես պնդուկ ուղեղով չորքոտանիները): Դա նշանակում է, որ դու ճիշտ ուղու վրա ես»։ Փաստաբանների պալատի խորհուրդը գտել էր, թե նման գրառում փաստաբանն իրավունք չունի սոցիալական ցանցում կատարել։ Ավելին գրառումից բավական հետո էր պարզվել, որ հոդվածը պատվիրել են ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանն ու նրա մամուլի նախկին քարտուղար Հայկ Հակոբյանը:

«Պնդուկի գործ». Փաստաբանը դատի է տվել Փաստաբանական պալատին

Իր դեմ հարուցված կարգապահական վարույթից եւ նկատողությունից հետո Երվանդ Վարոսյանը դիմել էր դատարան, դատավոր Ներսիսյանը տեւական ժամանակ նիստեր էր գումարել, հետազոտել բոլոր ապացույցները, լսել երկու կողմերին եւ հունիսին պետք է վճիռ կայացներ այդ գործով։ Ավելին, նույնիսկ նիստերի ընթացքում դատավորն ինքն էլ զարմացել էր ՓՊ կատարած ապօրինությունից, հարցերով «նեղը գցել» պալատի ներկայացուցիչներին եւ հեռացել խորհրդակցական սենյակ։ Սակայն, վերադառնալով խորհրդակցական սենյակից, դատավորը անսպասելի հայտարարել էր, թե վերսկսում է դատաքննությունը, քանի որ անհրաժեշտ է հետազոտել գործում առկա ապացույցները։ Իսկ դրանք, նշենք, արդեն իսկ հետազոտված էին։

Անսպասելի շրջադարձ. Դատավորը որոշեց վերսկսել փաստաբանի երկու բողոքների քննությունը

Ռուբեն Ներսիսյանը ամիսներ անց, այդպես էլ առանց որևէ նոր ապացույց հետազոտելու, կրկին գնաց խորհրդակցական սենյակ և ի վերջո, երեկ որոշում է կայացրել՝ մերժելով փաստաբանի հայցը։

Վարոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը NEWS.am-ի հետ զրույցում դատարանի վճիռը գնահատեց որպես ակնհայտ ապօրինի։ «Ակնհայտ ապօրինի վճիռ էր։ Նույնիսկ զարմացած եմ, որ այդպիսի վճիռ լինում է, բայց պարզվում է, որ լինում է»,- նշեց Սիրունյանը՝ հավելելով, որ անպայման բողոք են ներկայցնելու վճռի դեմ. «Բողոք ենք բերելու, ու ոչ մեկը թող չնեղանա։ Հակաիրավական լուծումները բուժելու ենք»։

Երվանդ Վարոսյանը NEWS.am-ին դատարանի այս որոշման կապակցությամբ նշեց. «Հայաստանի դատական համակարգին սազական վճիռ է հրապարակվել։ Մյուս կողմից տրամաբանական եմ համարում, որ դատական համակարգը չէր կարող չօգտվել Փաստաբանների պալատի «նվերից», և իր նպաստը չունենալ փաստաբանների խոսքի ազատության սահմանափակմանն ուղված գործընթացին, քանի որ ցավոք սրտի հենց պետական համակարգն է շահագրգիռ փոստաբաններին լռեցնելու գործում։ Այնուամենայնիվ կայացված վճիռը կբողոքարկվի ու կայացված վճռին ծանոթանալուց հետո կարծում եմ, որ այդ դիրքորոշումը կյանք չի ունենալու»։

Ի՞նչ է թաքցնում Փաստաբանների պալատը. Երվանդ Վարոսյանը երկու հայց է ներկայացրել

«Պնդուկի գործ». Փաստաբանը դատի է տվել Փաստաբանական պալատին

Զավեշտ Փաստաբանական պալատում-2. Հաշվեհարդարը շարունակվում է

Զավեշտ Փաստաբանական պալատում. Փաստաբանն ինքն իր դեմ դիմում է ներկայացրել

Զավեշտ Փաստաբանական պալատում. Վարույթ են հարուցել ֆեյսբուքյան գրառման համար 

Ռուբեն Սահակյան. Փաստաբանների պալատում ստեղծված իրավիճակը տհաճ է եւ նման է հետապնդման 

Փաստաբանական պալատում դեռ թեժ է. փաստաբանները հայց են ներկայացրել իրենց դեմ պատվիրված հոդվածների համար 

Հետապնդում փաստաբանների դեմ. Հայտնի է պատվիրատուն 

Պալատում արդեն տեւական ժամանակ տիրում է անառողջ մթնոլորտ

Տպել
Ամենաշատ