News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը խոստացել է Թուրքիա կատարելիք իր այցի ընթացքում Անկարային համոզել Իրաքի ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը, որը մտադիր է մասնակցել «Իսլամական պետության» գրոհայիններից Մոսուլի ազատագրման գործողությանը, չնայած Բաղդադի բողոքներին: Այս մասին հայտնում է BBC-ն:

Ըստ որում՝ Քարթերը հրաժարվել է պատասխանել լրագրողների այն ուղիղ հարցին, թե արժե՞ Թուրքիային թույլ տալ Իրաքի տարածքում մասնակցելու ռազմական գործողություններին: Նախկինում Վաշինգթոնն արդեն հայտարարել է, որ այդ կապակցությամբ որոշումը պետք է Բաղդադն ընդունի:

Քարթերը նաեւ չի մեկնաբանելԹուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում քրդերի ջոկատին հասցված ավիահարվածը, որոնք ԱՄՆ-ի կողմից աջակցվող ռազմական կազմավորումների դաշնակիցներն են:

Լրագրողների հետ զրույցում Քարթերն ընդգծել է, որ ԱՄՆ-ը դաշնակից եւ «մերձավոր ընկեր» է համարում եւ՛ Թուրքիային, եւ՛ Իրաքին: «Մենք ցանկանում ենք, որ բոլորը կենտրոնանան մեր գլխավոր խնդրի վրա՝ գրոհայինների դեմ պայքարի»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ