News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երկրների դեմ մտցված սիրելի միակողմանի պատժամիջոցներին ձախողում է սպասում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ դա ապացուցվել է Կուբայի օրինակով: Այս մասին հայտնում է RT-ն:

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն ընդունել է այդ շրջափակման (Կուբայի) լիակատար ձախողումը: Եվ ես համոզված եմ, որ նույնպիսի ճակատագիր է սպասում ցանկացած այլ միակողմանի պատժամիջոցներին, որոնք մտցվում են դիվանագիտության փոխարեն: Երբ երկրներին ձեռնտու չէ դիվանագիտությունն օգտագործել, որոնք համարում են, որ իրենց նպատակներին կարող են ցանկացած միջոցներով հասնել, նրանք սկսում են թափահարել պատժամիջոցային մահակը: Վերջին շրջանում այս միջոցին են դիմում մեր եվրոպացի հարեւանները»,- ասել է Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ