News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Անտոնի Մացերեւիչը հայտնել է, որ օդանավեր են ընտրվել պետության առաջին դեմքերի համար: Լեհաստանի ռադիոյի փոխանցմամբ՝ այս լուրը հաստատել է պաշտպանության փոխնախարար Բարտոշ Կովնացկին:

«Մենք տենդերին երկու մասնակիցների հայտ ենք ստացել: Ըստ որում՝ դրանցից մեկը չէր համապատասխանում պաշտոնական պահանջներին, դա ֆրանսիական թեկնածուն էր: Երկրորդը կատարել է բոլոր պահանջները, եւ ընտրվել է General Dynamics Gulfstream G-550 ընկերության արտադրած օդանավը»,- հայտարարել է Կովնացկին:

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է պետության առաջին դեմքերի համար 4 օդանավ գնել՝ երկու փոքր եւ երկու միջին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ