News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հալեպում հումանիտար դադարը երկարացնելու որոշումը ռուս զինվորականները կընդունեն ընթացիկ իրադրությունից ելնելով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Դա, մասնավորապես, կախված է այն հանգամանքից, թե քաղաքի արեւելյան հատվածում արդյոք գրոհայինները դադարը կօգտագործեն վերակազմավորվելո՞ւ համար, թե՞ Հալեպից կհեռանան:  Հալեպից ծայրահեղականների հեռանալու գործընթացը նա առայժմ դանդաղ է համարել: «Այնտեղ իրադրությունը բավական արագ է փոխվում, այն կարող է նաեւ վատթարագույն ուղղությամբ փոխվել»,- ընդգծել է Պեսկովը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Մոսկվան Վաշինգթոնին տեղեկացրել է Հալեպում լռության ռեժիմը երկարացնելու պատրաստակամության մասին, եթե գրոհայինները քաղաքում չակտիվանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ