News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոր պատժամիջոցները մեծ վնաս կհասցնեն ինչպես եվրոպական առանձին երկրների, այնպես էլ ԵՄ–ի հետ Ռուսաստանի հարաբերություններին ընդհանուր առմամբ եւ չեն նպաստի խնդրի լուծմանը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մենք բացարձակապես ապակառուցողական ենք համարում դիրքորոշումը, որն ուղղված է պատժամիջոցային գործերի ընդլայնմանն ու շարունակմանը։ Մենք կարծում ենք, որ դա բավականաչափ ուժեղ հարված է հասցնում ինչպես առանձին երկրների հետ Ռուսաստանի հարաբերություններին, այնպես էլ ԵՄ–ին ընդհանուր առմամբ»,– ասել է Պեսկովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ