News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բարեփոխումների գործընթացը պայմանավորված է կառավարության նախաձեռնության ու ոչ ստանդարտ քայլերով։ Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանն՝ անդրադառնալով կառավարության ծրագրին։ 

Ինչ վերաբերում է նախկին կառավարությունների չիրականացած խոստումների պատասխանատվությանը, պատգամավորն ասել է․ «Ինչ վերաբերում է պատասխանատվությանն ասում եմ՝ քաղաքական պատասխանատվությունը սահմանված է օրենքներով։ Եթե կան խախտումներ, որի պարագայում հստակ արձանագրվում է, պետք է կոնկրետ անձը պատասխան տա։ Ով որ պետական բյուջեից մի կոպեկ տարել է, պետք է նրան վռնդել ու փողը վերադարձնել պետական բյուջե»,-ասել է ՀՀԿ-ական պատգամավորը։

Վարդան Այվազյանն ասել է, որ ամեն մեկն իր տեղում կարող է դրա դեմ պայքարել։

«Պաշտոնյաները հարստանում հեռանում են։ Ես  տեսնում եմ արատավոր երեւույթները դուք էլ մատնանշում եք, թե մենք մասնակից ենք, ասում եմ՝ եկեք ամբողջապես նայենք՝ ով ինչ տարել է, հետ վերցնենք, բայց պիտի հիմք ունենաս դրա համար: Իսկ եթե հիմնվում ես կարծիքների վրա, այլ իրավիճակ ես ունենում։ Ամեն մարդն ունի  անմեղության կանխավարկած։ Պետք է ամեն ինչ իրականացնես օրենսդրական մեխանիզմների պահպանմամբ։ Կամայականությանը ես դեմ եմ որպես անձնավորություն»,-ասել է պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
«Էդվանստ այթի տեքնոլոջիս»-ը և «Քորասոֆթ Սոլուշնս»-ը ներառվեցին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների...
Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում ընդունեց որոշում, որով...
2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի. Կառավարությունը կսուբսիդավորի մեկ քմ-ի դիմաց 206 դրամից 5,5 դրամը
Ըստ այդմ, 2024-ի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա...
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ...
Ամենաշատ