News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Արմեն Խաչատրյանը ու Սարգիս Վարդանյանը պատշաճ կարգով չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում կալանքի տակ գտնվող անձին հաջողվել է դատարանի դահլիճից դիմել փախուստի:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Սպարտակ Դանիելյանը կալանքի տակ է գտնվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում եւ 2016թ. ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, հերթական դատական նիստից հետո, երբ ՀՀ ոստիկանության ծառայողներ Ա. Խաչատրյանն ու Ս. Վարդանյանը, առանց իրենց վերադասի թույլտվության հեռացել են կալանավորներին պահելու համար նախատեսված խցի մոտից եւ շեղվել ծառայության կատարումից, Ս. Դանիելյանը բացել է խցի փակված դուռը, անարգել դուրս եկել կալանավորներին եւ դատապարտյալներին պահելու համար նախատեսված խցից, ապա դատարանի վարչական շենքի հետնամասից, պարսպի վրայով ցատկելու եղանակով, դիմել է փախուստի ու շուրջ 24 օր ապօրինի հայտնվել ազատության մեջ:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ծանր հանցագործության մեջ մեղադրվող Ս. Դանիելյանը 2016 թվականի ապրիլի 29-ին հայտնաբերել եւ կալանավորվել է:

ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Արմեն Խաչատրյանին ու Սարգիս Վարդանյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործըմեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Գերմանիայում երկու օրվա ընթացքում տեղի է ունեցել երկրորդ ծանր ավտոբուսի վթարը
Ըստ տեղեկությունների՝ 20 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, մեկը՝ ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում...
Ամենաշատ