News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սեւան- Երեւան ավտոճանապարհին 3 օր առաջ վթարված ուսանողական բարեգործական միկրոավտոբուսի վարորդ Գագիկ Ստեփանյանի ընտանիքի անդամները կարծում են՝ վթարի պատճառը եղել վատ եղանակային պայմաններն է եղել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վարորդի որդին՝ Գնուն Ստեփանյանը, նշեց, որ մեքենան անսարք չի եղել, որեւէ թերություն բացարձակապես չի ունեցել:

«Ես չգիտեմ՝ կոնկրետ ինչ է տեղի ունեցել, դեպքն իմանալուն պես եմ Հայաստան վերադարձել ու դեպքի մանրամասների մասին ոչ մեկի հետ չեմ խոսել: Վստահ եմ, որ անսարք չի եղել մեքենան, արագությունն էլ 40-50կմ/ժ է եղել: Կարծում եմ՝ վատ եղանակային պայմանների պատճառով է եղել, կարող է՝ անվադողերն էլ մի թեթեւ մաշված լինեն, բնականաբար եղանակն էլ տեսնելով՝ Երեւան հասնելուն պես պիտի փոխեր, բայց դե ես չեմ իմանում՝ ինչ անվադողերով է եղել»,- ասաց որդին:

Ուսանողական բարեգործական միկրոավտոբուսը սկսել էր գործել հոկտեմբերի 17-ից: Ըստ Վարսեր գյուղում տարածված լուրերի՝ գյուղապետի թեկնածու Հուսիկ Սեդրակյանի մտահղացումն է անվճար միկրոավտոբուսները: Գնուն Ստեփանյանի խոսքով՝ ինքը տեղյակ չէ, թե ով է հովանավորը, ում հետ է հայրը պայմանավորվածություն ձեռք բերել. «Գյուղում խոսում են, թե Հուսիկ Սեդրակյանի մեքենան է, բայց նման բան չկա: Ես եմ Ռուսաստանից գումար ուղարկել, հայրս գնել է միկրոավտոբուսը, որ հետ գամ, Հայաստանում փող աշխատեմ էդ ավտոյով»:

Գագիկ Ստեփանյանը, որդու պնդմամբ, 25 տարվա վարորդական փորձ ունի, երկար տարիներ Ռուսաստանում մեքենա է վարել:

«Գյուղում փնովում են հորս/ ընտրություններ են երկու օրից, էս դեպքն էլ օգտագործում են, բայց սա դժբախտ դեպք է, փորձանք է: Մենք ոչ մեկի հետ գյուղում ոչ մի խնդիր չենք ունեցել, դիտավորություն չի եղել, ինչպե՞ս կարող էր դիտավորություն լինել»,- նշեց Գնուն Ստեփանյանը:

Ի դեպ, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական տեղեկատվության՝ մեքենայի անվադողերը եղել են մաշված:

Նշենք, որ միկրոավտոբուսի վարորդը դեռեւս գտնվում է հիվանդանոցում, նա ողնաշարի վնասվածք ունի: Գնուն Ստեփանյանի խոսքով՝ հոր վիճակը ծանր է, 40 օր պետք է անշարժ պառկի, որից հետո միայն պարզ կդառնա, թե հետագայում բարդություններ կառաջանա, թե ոչ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում 2016թ. հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմանում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել էր Վարսեր գյուղի 18-ամյա բնակչուհի Հռիփսիմե Գասպարյանը, մյուսները տեղափոխվել են հիվանդանոց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ