News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը պնդում է, որ որդուն՝ Արեգ Սադոյանին կալանավորել են  իրեն պատժելու համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

«Երբ հորը չեն կարողանում պատժել, որդուն են պատժում: Քննիչը տեսանյութը զննել, որդուս լուսանկարն անգամ վկաներին ցույց չտալով՝ ստորագրել է տվել մի հատ արձանագրության տակ, բայց նրանք չեն էլ ճանաչում իմ որդուն»,-ասաց նա:

Արշակ Սադոյանը նշեց, որ իր որդին հուլիսի 20-ին եղել է Երեւանի Խորենացի փողոցում, սակայն, բախման ժամանակ իր որդին այնտեղ չի եղել. «Այն պահին, երբ  Նիկոլ Փաշինյանին խնդրել են սնունդ փոխանցել «Սասնա ծռերի» անդամներին, այդ ժամանակ էլ ինձ նման մեկը երեւացել է տեսանյութում, բայց իմ որդին բախման չի մասնակցել»:

Նշենք, որ այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար Երեւանի Խորենացի փողոցում հուլիսի 20-ին զանգվածային անկարգությունների մեղադրանքով կալանավորված Արեգ Սադոյանի եւ Ռաֆայել Կարագյոզյանի դատական նիստը, սակայն, դատախազի եւ գործով տուժող ճանաչվածների բացակայության հետեւանքով հետաձգվեց:

Տպել
Ամենաշատ