News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Աշոտ Միքայելյանը 4 տարեկան է: Նա երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին ասաց, որ ուզում է զինվոր դառնալ, երբ մեծանա: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Աշոտին իր մոտ էր կանչել Արմպրոդէքսպո 2016 ցուցահանդեսի բացումից հետո` այցելելով նաեւ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի տաղավար:

Աշոտը հայրիկի` Արմանի հետ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի տաղավարում ներկայացնում է Միքայելյանների ընտանեկան բիզնեսը` գինիների մեջ հնեցված պանիրները:

«Երևան էքսպո» կենտրոնում բացված ցուցահանդեսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 
այցելեց նաև ՓՄՁ ԶԱԿ-ի տաղավար, որտեղ ներկայացված էին «3 սերունդ» նախաձեռնության անդամ արտադրողները: Նախաձեռնությունն իրականություն է դարձել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ի-Վի Քոնսալթինգ խորհրդատվական ընկերության ջանքերով՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում:

Նախագահ Սարգսյանը զրուցեց ՓՄՁ ԶԱԿ-ի տաղավարում ներկայացված բոլոր 7 արտադրողների հետ, հետաքրքրվեց նրանց արտադրական պոտենցիալով եւ արտահանման հնարավորություններով: Երկրի ղեկավարը տպավորված էր արտադրողների բազմազանությամբ եւ զարգանալու նրանց մղումով: 

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի տաղավարում ներկայացված ընկերությունները ներկայացնում էին Գավառի գաթայի, մեղրամոմից պատրաստված մոմերի, Տավուշի սահմանամերձ բնակավայրերի եւ հաշմանդամների պատրաստած ձեռագործ հուշանվերների, խոտաբույսերով թեյերի, չրերի եւ պանիրների արտադրության ոլորտները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
«Էդվանստ այթի տեքնոլոջիս»-ը և «Քորասոֆթ Սոլուշնս»-ը ներառվեցին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների...
Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում ընդունեց որոշում, որով...
2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի. Կառավարությունը կսուբսիդավորի մեկ քմ-ի դիմաց 206 դրամից 5,5 դրամը
Ըստ այդմ, 2024-ի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա...
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ...
Ամենաշատ