News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած երկրաշարժից 6 մարդ է տուժել, հայտնում է «Կիոդո» գործակալությունը։ Հաղորդվում է, որ մեկ մարդ ծանր վնասվածքներ է ստացել, իսկ մնացած հինգը՝ թեթեւ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ճապոնիայի արեւմուտքում 6.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

Ցունամիի վտանգ չկա։ Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալության տվյալներով երկրաշարժը տեղի է ունեցել Տոտտորիի պրեֆեկտուրայում՝ Տոկիոյից 700 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 10 կմ խորության վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ