News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Որբացած քուռակը քնում է փափուկ արջուկի հետ, որին նրան նվիրել էին մորը կորցնելուց հետո, փոխանցում է Meduza–ն։

Զեփյուռ անունով քուռակն ապրում է Անգլիայի Դեւոն կոմսության «The Mare and Foal Sanctuary» արգելոցում։ Նրա մայրը հրաժարվել էր ձագից ծնվելուց մի քանի ժամ հետո։ Ձիուկին գտել էին գյուղացիները եւ բերել արգելոց։ Ապրած ցնցումից ուշքի գալու համար աշխատակիցները կենդանուն փափուկ արջուկ էին նվիրել, որի վրա նա քնում էր եւ իրեն ապահով էր զգում։

Երեք տարի անց Զեփյուռը դեռ քնում է խաղալիքի հետ՝ չնայած փափուկ արջուկից մի քանի անգամ մեծ է դարձել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ