News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Armenia ավիաընկերությունը մտադիր է դեկտեմբերի 16-ից թռիչքներ սկսել Վորոնեժից Երեւան չվերթով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Վորոնեժի օդանավակայանի հաղորդագրության մեջ

Չվերթները կկատարվեն Boeing 737-500 օդանավով՝ շաբաթը երկու անգամ: Չվերթի ժամանակը կկազմի 2 ժամ 10 րոպե: Այդ ուղղությամբ արդեն տոմսեր են վաճառվում: Մեկ ուղղությամբ թռիչքի արժեքն առանց ուղեբեռի սկսվում է 49 եվրոյից:

«Armenia-ն նախապես ցանկանում էր Վորոնեժ-Երեւան կանոնավոր չվերթներն սկսել հոկտեմբերից: Սակայն փոխադրողից ավելի շատ ժամանակ պահանջվեց փաստաթղթավորման համաձայնեցման համար, քան ենթադրվում էր»,- նշված է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ