News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանացի լրագրողների ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ թագավորությունում վերջերս նկատվում է կեղծ բրիտանական անձնագրերի աննախադեպ պահանջարկ։ Մեկնաբանները դա կապակցում են նրա հետ, որ Brexit–ի մասին հանրաքվեից հետո Անգլիայում ապրող եվրոպացիները, ըստ երեւույթին, վախենում են երկրից արտաքսվելուց։

Կեղծ անձնագիր ձեռք բերելը հեշտ է ՝ այն կարելի է պատվիրել համացանցում։ Ընդ որում առաջարկները բավականին շատ են։ Գնորդներին չի վանում նույնիսկ բավականին բարձր գինը։

Չնայած ոմանք էլ բացահայտ դեմպինգի են դիմում՝ առաջարկելով որակյալ ու արագ ձեւակերպել բրիտանական անձնագիր ընդամենը երկու հազար ֆունտով։ Ընդ որում գնորդներին խոստանում են փաստաթղթի անվճար առաքում ցանկացած երկիր, իսկ նրանց, ովքեր եւս մեկ պատվիրատու կապահովեն՝ նաեւ պատվերի գումարի 1 տոկոսը։

Ընդ որում նկարագրությունից հասկանալի է դառնում, որ ֆիրման Մեծ Բրիտանիայի տարածքում է գտնվում։

Սքոթլանդ Յարդն էլ իր հերթին նախազգուշացնում է բրիտանական անձնագրերի գողության դեպքերի հաճախացման մասին։ Խաբեբաները փոխում են դրանց առաջին էջերը, իսկ հետո վաճառում։

Նշում են, որ միայն 2016-ի հունվար- օգոստոս ամիսներին բրիտանացիները կորցրել կամ նրանցից գողացել են 270 հազար փաստաթուղթ։ Հիմնականում դա տեղի է ունեցել Հունաստանում ու Իսպանիայում, որտեղ, ինչպես տեղի բնակիչներն են բողոքում, հարբած բրիտանացիները հաճախ են դեբոշներ կազմակերպում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Ամենաշատ