News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վերջին հինգ տարիներին Հայաստանում փոքր բիզնեսի համար առաջին անհրաժեշտության շուկաներն ավելի հասանելի են դարձել։ Այս մասին ասվում է Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հարցերով պետական հանձնաժողովի հետազոտության մեջ։

Օրինակ, եթե 2011-ին կարագ ներմուծող 3 խոշոր տնտեսվարողները զբաղեցնում էին շուկայի ընդհանուր կառուցվածքի 91 տոկոսը, այսօր արդեն այդ ընկերությունների ընդհանուր մասնաբաժինը նվազել է մինչեւ 75 տոկոս: Կարագ ներմուծող ընկերությունների թիվը հասել է շուրջ 30-ի: Ձեթի շուկայում խտացումն ավելի նկատելիորեն է նվազել՝ 74 տոկոսից մինչեւ 49 տոկոս, մսամթերքինը՝ 73-ից մինչեւ 62 տոկոս, մանկական սննդինը՝ 53-ից մինչեւ 29 տոկոս, մարգարինինը՝ 55-ից՝ 33 տոկոս։

 Դրա արդյունքում 2016-ին Հայաստանը Համաշխարհային տնտեսական ֆորումի Գլոբալ մրցունակության (Global Competitiveness Report) զեկույցում վերջին 10 տարվա կտրվածքով զգալի առաջընթաց է գրանցել շուկաների խտացման (մոնոպոլիաների ու օլիգոպոլիաների ձեռքերում) ցուցանիշի գնահատականով ։

Երկրի վարկանիշը այդ ցուցանիշով միանգամից 28 կետով բարելավվել է՝ հասնելով 51-րդ տեղին, որը ամենաբարձրն է ԱՊՀ-ում։ Համեմատության համար ասենք, որ Ռուսաստանը 59-րդ տեղն է զբաղեցրել, Ղազախստանը՝ 69-րդ, Վրաստանը՝ 76-րդ, Ուկրաինան՝ 99-րդ, Մոլդովան՝ 127-րդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ