News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Վաշխառուի պատճառով տնից զրկված Շահբազյանների 13-ամյա որդին՝ Հարությունը, ծնողներին օգնելու համար դասից հետո Երեւանի կենտրոնական փողոցներում անձեռոցիկ է վաճառում: NEWS.am-ի հետ զրույցում ընտանիքի հայրը՝ Կամո Շահբազյանը,  պատմեց՝ 13-ամյա Հարութն ինքն է որոշել՝ ամեն ինչ անել, ծայրահեղ վիճակում հայտնված ընտանիքին օգնելու համար: Հարությունն ամեն օր դասերից հետո գնում է մի քանի տուփ անձեռոցիկ վաճառելու՝ իր հիվանդ եղբոր եւ հղի մոր համար դեղորայք գնելու համար.

«Ամեն օր գնում է փողոցներում անձեռոցիկ ա վաճառում, որ գոնե մի քանի կոպեկ գումար աշխատի, մի բանով օգնի մեզ: Ես էլ եմ աշխատում, տաքսի եմ վարում, աշխատում եմ գումար, բայց ինքն էլ ամեն ինչ անում է, որ գոնե մի բանով օգնած լինի մեզ»,-ասաց նա:

Շահբազյանները վաշխառուի պատճառով տունը կորցնելուց հետո հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Մանուշ Շահբազյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ իրենց 10-ամյա տղայի` Սարգիսի մոտ 6 տարի առաջ հայտնաբերվել է Երեւանյան հիվանդություն եւ նրանք ստիպված են եղել նրա բուժման համար տոկոսով գումար վերցնել, ավելի ուշ` չեն կարողացել գումարը վճարել եւ զրկվել են Նոր Նորքում գտնվող հանրակացարանի մեկ սենյականոց բնակարանից: Նա նշել էր, որ այժմ ամուսնու եւ 8, 10 եւ 13 տարեկան երեխաների հետ բնակվում են հանրակացարանի շենքում գտնվող նկուղում, որտեղից իրենց նույնպես դուրս են հանում:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 19-ին, ոստիկանները կրկին փորձել են երեք անչափահասների հետ հանրակացարնի նկուղում ապրող Շահբազյաններին հանել տարածքից:

Տպել
Ամենաշատ