News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

 Թուրքիայի Տրամբզոն քաղաքում կոնֆլիկտ է տեղի ունեցել, որը վերածվել է փոխհրաձգության, հայտնում է Hurriyet թերթը։

Պարբերականի տվյալներով վեճի համար առիթ է դարձել էպիլյացիայի կենտրոնի գովազդային բուկլետների բաժանումը։ Տղամարդկանցից մեկը, որը բացօթյա սրճարանում թեյ էր խմում, նման գովազդային բուկլետները անպարկեշտություն է անվանել, նշելով, որ դրանք հակասում են կրոնին։ Դրանից հետո սկսվել է քաշքշուկ, որի մասնակիցներից մեկը մի քանի անգամ կրակել է։ Ոտքից վիրավորում են ստացել պատահական անցորդներ։ Թերթը նշում է, որ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։ Իրավապահ մարմինները որոնում են կրակողին։

Ստամբուլում այս տարվա օգոստոսին ծեծել էին Turkish daily Evrensel թերթի աշխատակցուհուն, որը վեց ամական հղի էր։ Հարձակվողները նրան մեղադրել էին անպարկեշտ տեսքով փողոց դուրս գալու մեջ։ Հարձակվողներից երկուսը կին էին, մեկը ՝ տղամարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ