News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսական ապահովագրությունն ավելի լավ է սկսել ոչ թանկարժեք ապահովագրություններից ՝ ծախսերի համար, այլ ոչ թե բերքի։ NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Acba Credit Agricole բանկի տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

Ապահովագրությունը, բնականաբար, կնվազեցնի արգրարային վարկերի գծով չվճարումների ռիսկերը, բայց չպետք է շատ թանկացնի բերքն ու վերամշակման արտադրանքը։ «Երկու տեսակի ապահովագրություն կա՝ բերքի ու ծախսերի։ Բերքն ապահովագրելը շատ թանկ է, պետք է նկատի ունենալ։ Իսկ երբ ծախսերն ես ապահովագրում,ինչ -որ տոկոսային հարաբերակցությամբ, այդ դեպքում կարող է եւ ավելի էժան ստացվել։ Իսկ սկզբում պետք է ոչ թանկարժեք ապահովագրություններ առաջարկել, որպեսզի գյուղացիները սովորեն»,- նշել է Անդրեասյանը։

Credit Agricole ֆրանսիական կոնցեռնի կազմում, որը ACBA–ի բաժնետերերից մեկն է, երեք ապահովագրակամ ընկերություններ են, որոնցից մեկը ապահովագրում է բիզնեսը, այդ թվում ագրարային։ «Մենք պատրաստ ենք մեր ֆրանսիացի գործընկերների փորձը կիսել գյուղատնետսական ոլորտի վարկավորման քաղաքականության քննարկումների ժամանակ»,- վստահեցրել է Հակոբ Անդրեասյանը։ Նրա խոսքով, ի լրումն ասվածին, պետք է հաշվի առնել՝ ապահովագրական ընկերությունների համար ավելի հեշտ կլինի, եթե տեղում լինի գոնե որեւէ պաշտպանական ենթակառուցվածք, օրինակ հակակարկտային ցանցեր՝ մրգի այգիներում։

Նշենք, որ բանկը Հայաստանի գյուղատնտեսության ամենախոշոր վարկատուն է։ 2016-ի երկրորդ եռամսյակին բանկի ագրովարկերի պորտֆելը կազմել է 75․2 մլրդ դրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ