News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարմնի փոխպատվաստման վիրահատության առաջին թեկնածու եւ ռուս հայտնի ինժեներ Վալերի Սպիրիդոնովը որոշել է մասնակցել մի սթարթափի, որը կոչվում է Travelmate Robotics։ Այդ նախագծի շրջանակում ծրագրում են մշակել «խելացի ճամպրուկ», որը կկարողանա ուղեւորին օդանավակայան ճանապարհել։ Ինժեների խոսքով, նման սարքը կկարողանա զգալիորեն հեշտացնել հաշմանդամների կյանքը, հայտնում է Planet-today–ը։

Վալերի Սպիրիդոնովը հայտնել է, որ ինքը զբաղվելու է նախագծի ծրագրային մասի մշակումով։ Ինժեները մտադիր է «խելացի ճամպրուկին» մեծ քանակության լրացուցիչ գործառույթներով օժտելով։ Սարքի հիմնական գործառույթը լինելու է իր տիրոջը հետեւելը։ Իսկ ահա լրացուցիչ ու շատ հետաքրքիր գործառույթներից մեկը, ինժեների խոսքով, այն է լինելու, որ ճամպրուկը կկարողանա ինքնուրույն կշռել ուղեբեռը ու արդյունքները փոխանցել սարքի տիրոջ սմարթֆոնի էկրանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ