News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ դոլարից իր սեփական արժույթին վերադառնալու մասին Զիմբաբվեի նախնական մտադրությունը բացասական արձագանք է առաջացրել քաղաքացիների շրջանում, որոնք վախենում են 500 մլրդ տոկոսի գնաճի կրկնությունից, հայտնում է Bloomberg-ը։

Զիմբաբվեի ԿԲ նախագահ Ջոն Մանգուդյան հայտնել է, որ շուտով պետությունը մտադիր է թողարկել 2-ից 5 դոլար արժողության արժեթղթեր, որոնք կապակցված են լինելու դոլարի փոխարժեքին։

Փորձագետների կարծիքով այդ փաստաթղթի ստորագրմանը Զիմբաբվեի քաղաքացիների հավանությունը ստանալը դժվար է լինելու՝ հաշվի առնելով ազգային արժույթին վերաբերող անցյալ անհաջող գործողությունների մասին դեռ չմարած հիշողությունները։

Bloomberg-ի կարծիքով նման գործողություներով փորձում են լցնել երկրի տնտեսության մեջ գործածվող արտարժույթների զամբյուղը, իսկ տնտեսությունը 2009-ից սկսած ծանր վիճակում է երկրում արտահանման անկման հետեւանքով։ ԱՄՆ դոլարից բացի Զիմբաբվեն գործածում է նաեւ ութ այլ արտարժույթներ։

Զիմբաբվեի կառավարությունը ճգնաժամը հաղթահարելու համար վերջերս ծայրահեղ քայլերի է գնում՝ պետությունը մտադիր է կրճատել 25 հազար պետծառայողների, պարտքերը մարելու համար։ Զիմբաբվեի պետական պարտքը կազմում է 9 մլրդ դոլար, որը երկրին հատկացրել են Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը ու Զարգացման աֆրիկյան բանկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ