News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հարեւաններ երկրներում տեղի ունեցող իրադաձությունները Թուրքիայի համար կարեւոր են անվտանգության նկատառումներից ելնելով։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը լրագրողների հետ զրույցում պատասխանել է օրակարգային հարցերին, այդ թվում Սիրիայի ու Իրաքի զարգացումներում Թուրքիայի քայլերին։

Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, թե Թուրքիան որեւէ երկրի հողի վրա աչք չունի։ «Մեր համար ամենակարեւորը Թուրքիայի անվտանգությունն է։ Սիրիայում ու Իրաքում բոլոր գործողություններն իրականացնում ենք կոալիցիոն ուժերի հետ համատեղ»,–ասել է Թուրքիայի վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ