News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բջջային Pokemon Go խաղն Niantic Labs ստուդիային 600 մլն դոլար ռեկորդային եկամուտ է բերել 90 օրվա ընթացքում: Այս մասին գրում է DTF–ը՝ հղում կատարելով App Annie վերլուծական ընկերության տվյալներին:

Pokemon Go-ն դարձել է բջջային խաղերի պատմության մեջ ամենաարագ զարգացող խաղը: 2016 թվականի երրորդ եռամսյակում Niantic Labs-ը աշխատել է 600 մլն դոլար՝ գրանցելով նոր ռեկորդ:

Մինչ այդ ամենաարագ զարգացող խաղերի ցուցակը գլխավորում էր Candy Crush Saga–ն, որը 600 մլն դոլարի ցուցանիշը հաղթահարել էր թողարկումից 200 օր հետո: Նրան հաջորդում էին Puzzle & Dragons խաղը՝ 400 օր ցուցանիշով, եւ Clash of Clans-ը՝ 500 օր ցուցանիշով:

App Annie –ի վերլուծաբանները նշում են, որ Pokemon Go խաղի վրա Android սմարթֆոնների օգտատերերը ծախսում են խաղերի վրա ծախսվող ամբողջ ժամանակի 45%-ը:

Սեպտեմբերի 20-ին Pokémon Go App Store-ում զիջել էր իր առաջատարի դիրքը Supercell ստուդիայի Clash Royale ստրատեգիային: Խաղն այս դիրքում մնաց 74 օր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ