News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այն մասին, որ էքստրավերտներին ավելի հեշտությամբ է հաջողվում թիմային աշխատանք կատարել, բավականաչափ տեղեկություններ կան։ Սակայն Սուրեյի համալսարանի անցկացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ դա այնքան էլ ճիշտ չէ, հայտնում է Planet-today–ը։

Նման տեղեկությունները ճիշտ են այն դեպքում, եթե թիմի բոլոր անդամները համաձայնության են եկել նպատակների ու դրանց հասնելու մեթոդների շուրջ։ Այդ դեպքում էքստրավերտները իրոք ակտիվ փոխգործակցում են բոլորի հետ, նոր գաղափարներ առաջարկում, գործընկերներն էլ նրանց գործունեությունը օգտակար են համարում։

Սակայն եթե թիմում տարաձայնություններ կան, այդ մոտեցումը հակառակ արդյունքն է ունենում։ Անորոշության մթնոլորտում էքստրավերտի բնավորությունը սկսում է զայրացնել ու երբեմն էլ նույնիսկ ագրեսիվ արձագանք առաջացնել։

Դրա համար էլ պետք չէ թերագնահատել այն մարդկանց, ովքեր նախընտրում են քիչ խոսել։ Շատ հնարավոր է, որ հենց նրանք անհրաժեշտ պահին այնպիսի խորհուրդ կտան, որը օգնի առաջ շարժվել։

Դա նաեւ չի նշանակում, որ էքստրավերտները պետք է փորձեն ավելի շատ լռել։ Բայցեւայնպես նրանք պետք է հաշվի առնեն, որ վիճելի իրավիճակներում ՝ շատ խոսացող մարդը կարող է  նյարդայնացնել գործընկերներին ու էլ ավելի լարել իրավիճակը։ Եվ այդ դեպքում թիմը չի կարողանա խնդրին արդյունավետ լուծումներ գտնել ու առաջ շարժվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ