News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դեռահասները հիմա սոցցանցերում չափից շատ ժամանակ են անցկացնում։ Դրա համար էլ զարմանալի ոչինչ չկա, որ այն, ինչ կատարվում է սոցցանցերում, նրանց համար ադեն ոչ թե պարզապես ժամանց է, այլ կարելի է ասել՝ իրական կյանքի մի մաս։ Համացանցում հրապարակվում են լուսանկարներ, այնտեղ սկսվում են ծանոթություններ, եւ այնտեղ դեռահասները իմանում են բազմաթիվ տեղեկություններ։ Ժամանցային բովանդակությունից բացի կան նաեւ այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են բացասաբար ազդել դեռահասների հոգեկան ներաշխարհի վրա։ Օրինակ ինքնասպանությունների մասին տեղեկությունները, հայտնում է Planet-today–ը։

Սակայն ամեն ինչ այդքան սարսափելի չէ, որքան կարող է թվալ։ Արեւմտյան Օնտարիոյի համալսարանի անցկացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ ինքնասպանությունների մեթոդների նկարագրությունները թեկուզեւ հետաքրքիր են դեռահասներին, բայց դրանք բոլորովին չեն դրդում նրանց այդ նույնը կրկնելուն։

Այլ բան է եթե մարդու մոտ կա նախահակում։ Բայց այդ դեպքում պետք է պատճառը վերացնել, այլ ոչ թե սոցցանցերի դեմ պայքարել։ Ինքնասպան լինելու միջոցի որոնումը ընդամենը հետեւանքն է։ Ու եթե վերացնեք մեկ հասանելի աղբյուրը, ապա դեռահասը կգտնի մեկ ուրիշը։ Դրա համար էլ ծնողները, նաեւ ուսուցիչները պետք է ուշադիր հետեւեն դեռասահների վարքագծի նկատմամբ։ Եվ եթե նկատում են կասկածելի որեւէ բան՝ ոչ թե անտեսեն, այլ փորձեն օգնել նրանց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ