News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

 ԱՄՆ-ն չի բացառել Սիրիայի կապակցությամբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էրնեստը, հայտնում է Gazeta-ն։

«ԱՄՆ-ն շարունակում է քննարկել նոր պատժամիջոցների սահանման հնարավորությունը։ Մենք հրապարակավ քննարկում ենք այս հարցը ու համարում ենք, որ Ռուսաստանը Սիրիայում զգալի խնդիրներ է ստեղծում»,- հայտնել է նա ճեպարույցի ժամանակ։

Նա նշել է, որ արդյունավետ է համարում ֆինանսական պատժամիջոցները, եթե դրանք համակարգված են դաշնակիցների հետ։

Ընդ որում Էրնեստը չի հայտնել հնարավոր պատժամիջոցների մանրամասները, քանի որ այն անձինք, որոնց նկատմամբ կարող են սահմանվել դրանք, կարող են քայլեր ձեռնարկել վնասից խուսափելու համար։

Մինչ այդ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ նոր հակառուսական պատժամիջոցների հնարավոր ներդրումը վնասում է եվրոպական երկրների հետ հարաբերություներին ու չի նպաստում քննարկման ենթակա խնդիրների լուծմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ