News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ես չեմ մոռացել Լեռնային Ղարաբաղ այցելելու մտադրության մասին, դա անկասկած իմ ցանկությունն է։ Այս մասին հոկտեմբերի 21-ին Երեւանում լրագրողներին հայտնել է Հարավային Կովկասի ու Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ հանդիպումից հետո, անդրադառնալով այն հարցին, թե ինչու է ինքը ԼՂՀ պաշտոնատար անձանց հետ հանդիպումները Երեւանում անցկացնում, այլ ոչ թե Ստեփանակերտում։

«Միակ բանը , որ ես պետք է հաշվի առնեմ, որպես ԵՄ հատուկ ներկայացուցիչ, այն է, որ նման գործողությունների համար ես պետք է ապահովեմ բոլոր կողմերի ներգրավվածությունը։ Ես աշխատում եմ այդ ուղղությամբ»,- նշել է Զալբերը։

Նրա խոսքով, ԼՂՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանում քաղաքական իրադրությանը, եղել է տեսակետների փոխանակություն հակամարտության վերաբերյալ բանակցային սեղանին դրված առաջարկների շուրջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ