News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Լոռու մարզի Չկալով համայնքում բնակվող Շաքարյանները պետք է անհապաղ լքեն սողանքավտանգ գոտում գտնվող տունը, քանի որ այն ենթակա է փլուզման: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցւոմ ասել է Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Հրաչիկ Անտոնյանը: Այսօր Չկալով մեկնած փրկարարները խիստ վտանգավոր են համարել այդ տանը բնակվելը:

Վերջին օրերին տեղացած թաց ձյունն ու օրեր առաջ գրանցված երկրաշարժն իրենցն են արել: Այսօր արդեն համայնքի ղեկավարի ու Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Հրաչիկ Անտոնյանի ներկայությամբ տանտերը՝ Գարիկ Շաքարյանը ստիպված եղավ գրավոր հավաստիացնել, որ տան վտանգավորության մասին զգուշացված է ու խոստանալ՝ տունն անհապաղ ազատել:

«Մենք տանտիրոջը զգուշացրել ենք, որ այս տունը վտանգավոր է եւ այն անհրաժեշտ է լքել: Պետք է բնակության վայրի հարցը լուծել եւ հեռանալ այս տնից»,-ասաց Հրաչիկ Անտոնյանը:

Տան վտանգավորության հետ կապված խնդրին սեյսմիկ ծառայությունն ու փրկարարները անդրադարձել էին նաեւ երեք տարի առաջ: Դեռեւս 2012թ.-ին վտանգավոր համարված տանն այսօր արդեն արգելվում է բնակվել՝ ելնելով ընտանիքի 6 անդամների անվտանգությունից:

Փլուզման եզրին գտնվող տան հիմնապատերի վրա առաջացած ճեղքերն օր օրի մեծանում են, դրանց չափերն այժմ հասնում են մինչեւ 25 սմ-ի, տանը հենած հենասյուները շարունակ ընկնում են, պատերի ու տանիքի թեքվելուն էլ բնակվողներն ականատես են լինում ամեն օր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ