News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 7-ին ստորագրված հրամանագրի համաձայն Սիրիայի եղբայրական ժողովրդին ուղարկված մարդասիրական օգնությունը Հալեպ է հասել։

40 տ կշռող մարդասիրական օգնության մի մասը տրամադրվել է Լաթաքիայի, Քեսաբի, Թարթուսի ու Դամասկոսի բնակչությանը, իսկ գերակշիռ մասը՝ Հալեպի բնակիչներին՝թե հայ, թե արաբ։

Սիրիայում հրատարակվող Գանձասար թերթը տեղեկացնում է, որ Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոսի, ինչպես նաեւ տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությամբ բնակիչներին բաժանել են հագուստ, սնունդ ու ծխախոտ։ Առաջին երեք օրերի ընթացքում մարդասիրական օգնություն է ստացել հալեպահայերի 2728 ընտանիքներ։ Օգնության բաժանումը շարունակվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ