News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովի եւ Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ օրգանական արտադրությանն անցում կատարելու օգնություն կստանան Հայաստանի եւս 30-40 փոքր ընկերություններ եւ գյուղացիներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը:

Ծրագրի համար ընդհանուր կտրամադրվի 3 մլն եվրո դրամաշնորհ (2,8 մլն Եվրահանձնաժողովից եւ 0,5 մլն՝ Ավստրիայի զարգացման գործակալությունից): Ծրագրի կառավարման խորհրդի մեջ են մտնում այդ կառույցների եւ գյուղնախարարության ներկայացուցիչները:

Ծրագիրն աջակցելու է օրգանական արտադրանքի փոքր եւ միջին արտադրողներին: Մյուս երկու բաղկացուցիչներն են օրգանական արտադրանքի մասին հանրության տեղեկացվածության բարձրացումը եւ միջազգային շուկաներում հայ արըադրողներին աջակցությունը:

Արտադրողներն աջակցությունը կստանան տեխնիկայի եւ անհրաժեշտ նյութերի տրամադրմամբ: Դրանց օգնությամբ նրանք կկարողանան պատրաստել իրենց հողը եւ արտադրությունը, որպեսզի հետո դիմեն օրգանական արտադրանքի հավաստագիր ստանալու համար: Աջակցելու նպատակով արդեն 18 միջին ընկերություններ են ընտրվել: Նրանցից յուրաքանչյուրը 100 հազար եվրոյի տեխնիկական աջակցություն կստանա:

Նրանց թվում են մեղվաբուծական տնտեսությունը, ձիթապտղի յուղի ճմլարանը, գինեգործական տնտեսությունը: «Այսինքն՝ մենք տարբեր ճյուղերից եւ տարբեր շրջաններից ենք հայտեր ստացել, ինչը մեզ համար շատ կարեւոր է»,- հավելեց Հարությունյանը:

Հաջորդ փուլում օգնություն կստանան 30-40 ոչ մեծ ընկերություններ՝ մինչեւ 10 հազար եվրոյի չափով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ