News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հոկտեմբերի 21-ի երեկոյան ժամանել է Ադրբեջան ՝ մի շարք նավթարդյունահանող երկրներ իր շրջագայության շրջանակում, հայտնում է VTV հեռուստաալիքը։

Բաքվում Մադուրոն աշխատանքային հանդիպումներ կանցնացնի, այդ թվում նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որպեսզի աշխարհում նավթի գների կայունացման հարցում փոխըմբռնման հասնի։ Պատվիրակության կազմում է նաեւ նավթի նախարար Էուլոխիո դել Պինոն։

Ալժիրում սեպտեմբերի 28-ին ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում ՕՊԵԿ-ը համաձայնության է եկել նավթի արդյունահանումը օրական 32․5-33 մլն բարելի սահմանում սահմանափակելու շուրջ, սակայն յուրաքանչյուր երկրի համար որոշակի սահմանափակումների հարցով դեռ պայմանավորվածություններ չկան։ Վերջնական որոշումը պետք է ընդունվի նոյեմբերի 30-ին Վիեննայում ՕՊԵԿ պաշտոնական հանդիպման ժամանակ, ընդ որում կարտելը հույս ունի, որ մյուս նավթարդյունահանողներն էլ կմիանան պայմանավորվածություններին։

Ավելի վաղ Ադրբեջանի Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Զամինա Ալիեւան հայտնել է, որ երկիրը հաշվի կառնի ՕՊԵԿ-ի ցանկացած որոշում, իսկ Ադրբեջանի նախագահը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել էր, որ Բաքուն պատրաստ է միակողմանի կարգով հրաժարվել նավթի արդյունահանման ավելացումից, չսպասելով մյուս արտադրողների որոշմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ