News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանին պաշտոնանկությունից հետո հաճախ կարելի է տեսնել Երեւանի փողոցներում՝ ընկերների կամ թոռների հետ զբոսնելիս։ Բայց լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ նա այդքան խաղաղված չէ, որքան ցուցադրում է։ Ասում են` հանդիպում է որոշ մարզպետների, համայնքապետերի, բիզնեսմենների հետ, քննարկում առաջիկա ընտրությունների հարցը։

Տեղեկություններ կան, որ նախկին վարչապետի մարզի հարկայինի տեսչության պետ Վարդան Մամիկոնյանը, որն Աբրահամյանի փեսայի եղբայրն է, որոշ աշխատանք է տանում ԲՀԿ-ն ուժեղացնելու ուղղությամբ։ Ինքը՝ Հովիկ Աբրահամյանը, աշխատում է երկու «ֆրոնտով», անգամ իր երբեմնի հակառակորդների հետ է հաշտեցման քայլեր նախաձեռնում։

Նա հույսը չի կտրել, որ ՀՀԿ-ն ստիպված է լինելու դիմել իրեն նախընտրական շտաբը ղեկավարելու խնդրանքով, անգամ եթե շտաբի պետի դերը պաշտոնապես ստանձնի Սերժ Սարգսյանը։ Նաեւ Արգամիչի համառ ջանքերի արդյունքում է օրակարգից դուրս եկել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի պաշտոնանկության հարցը։ Իսկ եթե նորից մտնի, հնարավոր է հանձնվի նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանին։

Այս առումով շատ դժգոհ են Ավշարի սեփականատերերը․ բնապահպանության նախարարի աթոռից զրկված Արամայիս Գրիգորյանը հատկապես նեղված է ՀՅԴ-ից, որ Արծվիկ Մինասյանին նստեցրին իր աթոռին, իսկ իր մարզպետ դառնալը մնաց օդում կախված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ