News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանից ստացվող տեղեկությունները կարծես թե կրում են տագնապի աճման միտում: Համենայնդեպս, ապրիլից հետո հաստատված հրադադարի մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ խոսք է գնում ադրբեջանցիների դիվերսիոն ներթափանցման փորձերի մասին: Բարեբախտաբար, հայկական ուժերը դրանք հետ են մղել առանց որեւէ կորստի:

Ադրբեջանը վերջին շրջանում բավական տարօրինակ վարքագիծ է դրսեւորում՝ ռազմական ուղղությամբ ինտենսիվացնելով հրադադարի խախտումները եւ փաստորեն նաեւ ինչ-որ առումով՝ դրանց բնույթը, իսկ քաղաքական-դիվանագիտական ասպարեզում ինտենսիվորեն դժգոհելով այն բանից, որ միջազգային հանրությունը Ադրբեջանին թույլ չի տալիս լուծել խնդիրը եւ աջակցում է հայերին:

Այս երկու զուգահեռները ըստ էության հիշեցնում են պարզ շանտաժ, որն, իհարկե, ավելի շատ կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանը իսկապես գտնվում է բավականին ցայտնոտային վիճակում: Դա, իհարկե, ապրիլին չստացված բլից-կրիգի հետեւանքն է, սակայն այստեղ բավական վտանգավոր կարող է լինել դրա վրա հանգստանալը, քանի որ ապրիլյան պատերազմի բացասական ազդեցությունը Ադրբեջանի համար՝ կարող են շատ սահուն կերպով հետեւանքից վերածվել նոր իրավիճակի, եթե հայկական կողմը դրանք չարժանացնի ադեկվատ գնահատականի եւ արձագանքի:

Խնդիրն այն է, որ այդ գործողությունները պետք է դիտարկել ոչ միայն Ադրբեջանի ցայտնոտի կոնտեքստում, այլ նաեւ աշխարհաքաղաքական իրադարձությունների, որովհետեւ ադրբեջանական այդ ցայտնոտն ինչ-որ մեկը կարող է եւ օգտագործել: Հատկապես, որ կա ըստ էության ավելի խոշոր մի ցայտնոտային իրավիճակ՝ Ռուսաստանի համար:

Եվ այս իմաստով Ադրբեջանն ու Ռուսաստանը ըստ էության ցայտնոտընկերներ են կամ ցայտնոտակիցներ՝ ռազմավարական ցայտնոտակիցներ: Եվ քանի որ կա ցայտնոտ ավելի բարձր եւ ընդգրկուն աշխարհաքաղաքական մասշտաբով, Ադրբեջանն այս առումով իր ցայտնոտի հետ չի մնա մենակ: Իսկ սա վտանգավոր է, ինչպես վտանգավոր էր այն, որ Ադրբեջանը ապրիլից առաջ մենակ չմնաց նաեւ իր ռազմական դիվանագիտության հետ: Երբ Ադրբեջանն այդ դիվանագիտության հետ մենակ էր, դա Հայաստանի համար, ըստ էության, մեծ վտանգներ չէր ներկայացնում:

Այս առումով խիստ ուշագրավ է, եթե հետահայաց ուշադրության արժանացնենք այն, որ ադրբեջանական ռազմական դիվանագիտությունը բուռն դինամիկա արձանագրեց այն ժամանակ, երբ միջազգային քաղաքականությունում ռազմական դիվանագիտության դիմեց նաեւ Ռուսաստանը: Այսինքն՝ Ադրբեջանն իր այդ վիճակում չմնաց մենակ, ըստ էության ստացավ անհրաժեշտ աշխարհաքաղաքական պարուրագիծը, ինչն էլ հանգեցրեց ավելի համարձակ ու ագրեսիվ գործողությունների: Եվ իրավիճակը էլ ավելի բարդացավ այն պատճառով, որ Ադրբեջանի այդ «մենության» հաղթահարողը եւ մասշտաբային հաղթահարողը Հայաստանի, այսպես կոչված, ռազմավարական դաշնակիցն էր:

Եվ այժմ, երբ այդ դաշնակիցը կիսում է նաեւ Ադրբեջանի ցայտնոտը, ապա այստեղ անհրաժեշտ է հասկանալ, որ խնդիրը արդեն ավելին է, քան միայն Ադրբեջանի հետպատերազմյան ռազմաքաղաքական խնդիրները: Երբ Ռուսաստանը «կիսում» էր ադրբեջանական ռազմական դիվանագիտությունը, Հայաստանը ըստ էության ոչ միայն բավարար համարժեքությամբ չգնահատեց իրավիճակը, այլեւ նույնիսկ «նվագակցեց» այդ քաղաքականությանը:

Այժմ այդ սխալի կրկնությունը ոչ միայն կարող է հանգեցնել ադրբեջանական նոր ագրեսիայի խթանման, այլեւ դրանից հետո արդեն Հայաստանի համար ցայտնոտային իրավիճակի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենադրամատիկ իրադարձությունները կարող են տեղի ունենալ. Կռիլովը չի բացառել ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից
Ըստ ամենայնի, այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց...
Նախարար. Հայաստանը չի ձգտում անջատել ռուսաստանյան հեռուստաալիքները
Նախարարությունը հեռուստատեսային հաղորդումները փակելու խնդիր չի դրել
«Հրապարակ». «Արմենալը» չի փակվի
Տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո ՀՀ կառավարությունը սկսել է զբաղվել այս հարցով, եւ էկոնոմիկայի...
«Փաստ». Հայաստանը` ցնցումների շեմին. կգնա՞ Փաշինյանը դիտավորյալ «կոնֆրոնտացիայի»
Ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որոշումը, նա պատասխանել է. «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթիվ...
Կլոր սեղան-քննարկում՝ թվային տնտեսությունում հակամենաշնորհային կարգավորման թեմայով
ՄՊՀ հակամրցակցային համաձայնությունների և պետական գնումների վերահսկողության բաժնի պետ Տաթևիկ Հովհաննիսյանը ներկայացրել է թվային...
Ո՞վ ասաց. որ մենք գոհ ենք Ռուսաստանի վարքագծից, բայց դրա լուծումը մուննաթ գա՞լն է. Արծվիկ Մինասյան
Նիկոլ Փաշինայնը մեղադրում է Ռուսաստանին, ասում է՝ Ռուսաստանն ուզում է…
Ամենաշատ