News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աշխարհի երկրներից շատերի կառավարությունները գրաքննությունը սաստկացնում են, գտնում են կարծիքի արտահայտման ազատությունը սահմանափակելու նոր գործիքներ, լրագրողների խոսքը զենք են անվանում եւ նրանց պատերազմ են հայտարարում: Այս մասին իր զեկույցում հայտարարել է ՄԱԿ-ի կարծիքի ազատության եւ այն ազատ արտահայտելու իրավունքի խրախուսման եւ պաշտպանության հարցով հատուկ զեկուցող Դեւիդ Քեյը:

Նա նշել է, որ ընդհանուր առմամբ, մի շարք երկրներում իշխանության պետական բարձր շերտերում կոռուպցիան հետաքննող լրագրողներին բանտախցեր են նետում, կառավարության ընդդիմախոսները հայտնվում են ճաղերի ետեւում՝ մեղադրվելով «ծայրահեղականության» մեջ, իսկ համացանցում ակտիվ անձանց ինտերնետն են անջատում:

«Ցանկացած ձեւով գրաքննությունը վկայում է, որ պաշտոնատար անձինք վախենում են ազատ մտքից եւ լրատվությունից: Դա վնասում է ոչ միայն ակտիվիստներին եւ լրագրողներին, այլեւ խափանում է յուրաքանչյուր մարդու տեղեկատվություն ստանալու, հասարակական կյանքին մասնակցելու, թափանցիկ եւ ժողովրդավարական կառավարման իրավունքը»,- ասել է հատուկ զեկուցողը:

Դեւիդ Քեյը նշել է, որ կարծիքի արտահայտման ազատությանը  ժամանակակից սպառնալիքներից մեկը ինտերնետին, առանձին վեբկայքերին եւ բջջային կապի ծառայություններին հասանելիության արգելափակումն է: Անցյալ տարի այդպիսի տասնյակ դեպքեր են գրանցվել: Ինտերնետի անջատումը այսօր կառավարությունների մողմից կիրառվող գրաքննության շատ ձեւերից մեկն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ