News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Բրեքսիթի» մասին ԵՄ հետ բնակցություններում կլինեն բարդություններ, սակայն Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է Բրիտանիայի համար լավագույն ելքը գտնել։ Այս հայտարարությունը նա արել է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ավարտից հետո, որին Մեյը առաջին անգամ էր մասնակցում վարչապետի կարգավիճակում, հայտնում է BBC–ն։

Մեյի խոսքով Բրիտանիան կլինի «վստահ պետություն, որը շահագրգռված է ընդլայնել իր արտաքին կապերը»։ Մեյը հայտնել է, որ իր նպատակն է հասնել նրան, որ Մեծ Բրիտանիան «բրեքսիթից» հետո սերտ համագործակցություն պահպանի ԵՄ հետ։ Նա մտադիր է պահպանել ազատ առեւտուրը, ընդ որում Բրիտանիային վերապահելով իմիգրացիոն կանոնները վերահսկելու հնարավորությունը։

Վարչապետը տրամադրված է ԵՄ հետ «համագործակցության հասուն հարաբերություններ ստեղծելուն»։ «Ես գիտակցում եմ մեր առջեւ դրված խնդիրը ու վստահ եմ, որ կլինեն բարդություններ, որոնք կպահանջեն փոխզիջումներ։ Բայց ես վստահ եմ, որ եթե մենք կառուցողական մոտենանք այս հարցի լուծմանը, ինչն էլ ես մտադիր եմ անել, ապա մեզ կհաջողվի սահուն ելք կատարել ԵՄ-ից, կառուցելով այնպիսի հարաբերություններ, որոնք կբավարարեն գործընթացի բոլոր մասնակիցներին ու հիմնված կլինեն նոր հնարավրությունների, այլ ոչ թե խնդիրների որոնման վրա»,- ասել է Մեյը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ