News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի «Շենչժոու-11» տիեզերանավի անդամներից մեկը՝ Չեն Դունը այլմոլորակայինների հետ հանդիպելու հույս ունի: «Սինհուա»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է իր տեսաօրագրում:

«Մի դպրոցական հարցրել է՝ արդյոք արդեն տեսե՞լ եմ այլմոլորակայինի: Առայժմ ոչ, բայց հույս ունեմ»,- նշել է նա:

Տիեզերագնացը նաեւ նշել է, որ իրեն հրաշալի է զգում: Մեկ այլ չինացի դպրոցականի հարցին պատասխանելիս՝ կարո՞ղ է ճոճվել տիեզերանավի վրա, նա ասել է, որ իրականում միայն անկշռության պայմանների հետեւանքով է հնարավոր որոշակի զգացողությունների առաջացումը, բայց տիեզերքում սկզբունքորեն ճոճվել չի կարող»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ