News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 21-ին Dyn ցանցային ծառայությունների փրովայդերի վրա կիբերհարձակման հետեւանքով խափանվել էր տասնյակ կայքերի՝ այդ թվում PayPal, Twitter եւ Spotify–ի աշխատանքը։ ՀԴԲ-ն հայտնել է , որ հետաքննություն է սկսել, փոխանցում է Reuters–ը։

Դեռ հայտնի չէ , թե ով է պատասխանատու ԱՄՆ արեւելքում սկսված, իսկ հետո նաեւ Ամերիկայի մյուս մասերում եւ Արեւմտյան Եվրոպայում տարածված խափանումների համար։ Հայ թեք նորությունների Gizmodo կայքը թվարկել է մոտ 50 կայք, որոնք հարձակման են ենթարկվել։ Դրանցից են նաեւ CNN, HBO Now, Mashable, the New York Times, People.com, Wall Street Journal եւ Yelp կայքերը։

Ընդ որում այս հարձակումը տեղի է ունեցել կիբերսպառնալիքի կապակցությամբ ԱՄՆ-ում աճող մտահոգության ֆոնին, ինչը բացատրվում է նոյեմբերի 8-ին ծրագրված նախագահական ընտրությունների նախօրեին կիբերհարձակումների աճող հավանականությամբ։

Այս շաբաթ ներքին անվտանգության դեպարտամենտը նախազգուշացրել էր, որ ցանցահենների ջանքերով՝ վարակված ռոութերների, փրինթերների, սմարթ ԹՎ-ների ու այլ սարքերի միջոցով՝ այսպես կոչված DdoS հարձակումների հետեւանքով որոշ կայքեր կարող են արգելափակվել։

Dyn փրովայդերն էլ հայտնել էր, որ տասնյակ միլիոնավոր վարակված սարքերից հարձակումների երեք ալիքների է բախվել, ինչի հետեւանքով ինտերնետային անջատումներ են եղել Ամերիկայի արեւելքում։ Amazon-ն ու Twitter-ը նույնպես հայտնել են որ խնդիրներ են ունեցել։ Տուժել են նաեւ Spotify , Reddit, հարթակները ու Verge լրատվական կայքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ