News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը գրեթե կիսով չափ կրճատել է ձայների տարբերությունը իր եւ դեմոկրատ Հիլարի Քլինթոնի միջեւ, որը մինչ այդ զգալիորեն առաջ էր իրենից։ Այս մասին են վկայում թարմ հարցման արդյունքները, որն անցկացրել են Reuters–ը ու Ipsos-ի սոցիոլոգները։

Հրապարակված արդյունքները ցույց են տալիս, որ Թրամփի բարձրագոչ գանգատները այն մասին, որ նոյեմբերի 8-ին ընտրությունների արդյունքները նախապես իր դեմ են լինելու կեղծված, առաջացրել են որոշ ընտրողների կարեկցանքը։

Հոկտեմբերի 14-20-ը անցկացված հարցման արդյունքներով Քլինթոնին հիմա պատրաստ է իր ձայնը տալ 44 տոկոսը, իսկ Թրամփին՝ 40։ Նախորդ հարցումը այլ հարաբերակցություն էր ցույց տալիս՝ 44 տոկոս՝ հօգուտ Քլինթոնի եւ 37 տոկոս՝ Թրամփի։

Ըստ առայսօր անցկացված բոլոր հարցումների միջին ցուցանիշի՝ Քլինթոնը ունի ընտրողների 48․1 տոկոսի աջակցությունը, իսկ Թրամփը՝ 41․9-ի։

Թրամփը ոչ մի հիմնավոր ապացույց չէր ներկայացրել այն մասին, որ ընտրությունները կեղծվում են։ Բազմաթիվ հետազոտություններ հակառակն են ապացուցում։ Ավելի վաղ Թրամփը նաեւ ակնարկել էր, որ չի ճանաչի ընտրությունների արդյունքները, մարտահրավեր նետելով ԱՄՆ ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից մեկին։ Նախագահ Բարաք Օբաման էլ այդ գանգատներին ու մեղադրանքներին ի պատասխան՝ Թրամփին խորհուրդ էր տվել «դադարել նվնվալ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ