News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Խոսելով պատժամիջոցների մասին՝ ԱՄՆ-ն, ըստ երեւույթին,  նպատակ ունի վերջնականապես խարխլել ՌԴ –ի հետ հարաբերությունները, հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Ինչպիսին դաշնակիցներն են, այդպիսին էլ նրանց հետ քննարկումների բնույթն է։ Այնպիսի տպավորություն է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները վերջնականապես խարխլելուց բացի ոչ մի ուրիշ խնդիր ԱՄՆ վարչակարգը չունի, որպեսզի հետո երկար տարիներ պահանջվեն դրանք վերականգնելու համար»,- ասել է Ռյաբկովը՝ մեկնաբանելով Սպիտակ տան հայտարարությունը ՌԴ դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։

Ռյաբկովի խոսքով, ռուսական կողմի համար ԱՄՆ կողմից նման հայտարարությունները «նորություն չէին»։ «Ես կարող եմ գրազ գալ, որ նրանք այսուհետ էլ ամեն օր պատժամիջոցների մասին են խոսելու։ Դա ամենօրյա արարողակարգի է վերածվել, պարտադիր ծրագրի, առանց որի որոշ գործիչներ իրենց օրվա միավորը չեն կարողանում վաստակել» - ամփոփել է դիվանագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ