News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այնքան վատ է տնտեսության վիճակը, որ էլ վատանալու տեղ չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱՊ գործարանի սեփականատեր  Ալիկ Պետրոսյանն` անդրադառնալով կառավարության ծրագրի իրագործման հավանականությանը:

«Սրանից էն կողմ գնալու տեղ չկա, պիտի ամեն ինչ արվի, որ լավ  լինի: Միայն էն գաղափարը, որ սրանից հետո էլ չի կարող այսպես շարունակվել` անկում, հա անկում, հույս  է ներշնչում, որ պիտի քայլեր արվեն: Այսինքն,  էլ վատանալու տեղ չկա, էդքան վատ է վիճակը, դրա համար ես ճանաչում եմ Կարեն Կարապետյանին եւ ես 100 տոկոս համոզված եմ, որ ոչ մի ավելորդ խոստում չի անի»,-ասաց պատգամավորը:

Դիտարկմանը` երկրի տնտեսությունն իր նշած վատթարագույն վիճակին հասցրել է իշխող  Հանրապետական կուսակցությունը, ի՞նչի վրա հիմնվելով է այդչափ վստահ,  որ այս խոստումները չեն արժանանա նախկիննների ճակատագրին, պատգամավորն արձագանքեց. «Բոլոր դեպքերում հիմա փոփոխություն իրականացնող գործիքների էությունը կայանում է նրանում, թե մարդը  հարցին ինչ տեսանկյունից է նայում: Կարող է տասը ուղղություն լինի նույն հարցի լուծման համար…  հիմա եթե նախկին կառավարություններին չի հաջողվել այդ հանձնարարած գործիքներով  կառավարության առջեւ դրված խնդիրները լուծել, այս կառավարաությունից պահանջել, որ բոլոր խնդիրներին լուծում տա, սուտ կլինի: Մեր երկրի տնտեսական վիճակը չի կարող թույլ տալ, որ բոլոր խնդիրները լուծվեն, բայց որ  կամաց-կամաց դրական շարժեր տեսնելու ենք, ես հավատում եմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ